Հայաստանի հասարակական մտքի ամբիոն
Գլխավոր էջ

Հայերեն | Русский
Գլխավոր էջ
  Գլխավոր   |   Մեր մասին   |   Հոդվածներ   |   Արխիվ   |   Փնտրել   |   Կայքի քարտեզը
Փնտրել : 

 

 Մեկնաբանություններ


15.03.2010

ՕԵԿ-ը դանդաղ հրածեշտե տալիս իշխանությանը եվ փորձում է ավելի շատ փող աշխատել

 Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

Մարտի 13-ին տեղի ունեցած ՕԵԿ քաղխորհրդի նիստում, որոշում է ընդունվել հետ կանչել Կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանին և Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին: Սարգսյանին փոխարինելու է դեռևս մեկ տարի առաջ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մանուկ Վարդանյանը,իսկ Շահգելդյանին` փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը:

            Եթե ՕԵԿ-ը որոշեր հետ կանչել իր երրորդ նախարարին` Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին, երևի թե ոչ ոք չզարմանար` նկատի ունենալով վարչապետի խիստ նկատողությունը: Բայց ՕԵԿ-ում ավելի ճիշտ

 են համարել պահել հենց նկատողություն ստացածին:

            Շատերը այս հետկանչը բացատրում են ՕԵԿ նվազող ազդեցությամբ. ասում են, թե ՕԵԿ-ը կորցրել է իր հետաքրքրությունն իշխանության համար և այդ պատճառով նրանից որոշել են հետ վերցնել այդ պաշտոնները: Ճիշտ է, ֆորմալ առումով Մանուկ Վարդանյանին և Արմեն Երիցյանին նախարար առաջադրել է ՕԵԿ-ը, սակայն շատերը զարմանում են, թե ինչու± կուսակցությունը չօգտվեց իր հզոր կադրային բանկից և որոշեց ՕԵԿ փոխնախագահին փոխարինել անկուսակցական մարդկանցով, ովքեր ոչ մի կապ չունեն ՙՕրինաց երկրի՚ հետ: Բայց սա այնքան էլ համոզիչ բացատրություն չէ, թեկուզ հենց այն պատճառով, որ այդ դեպքում առաջինը պետք է փոխարինվեր հենց Գերասիմ Ալավերդյանը:

            Այն, որ ՕԵԿ-ը կորցրել է իր հեղինակությունը և ազդեցությունը, գաղտնիք չէ որևէ մեկի համար: Դրա ամենավառ ապացույցը 2009 թ. Երևանի ավագանու ընտրություններն էին: Արդեն պարզ է, որ ոչ մի քաղաքական և նախընտրական տեխնոլոգիա չի կարող 2012 թ. ՕԵԿ-ին օգնել հայտնվել խորհրդարանում և մասնակցել իշխանության ձևավորմանը, ունենալ նախարարներ և այդ ճանապարհով փայ ստանալ իշխանական կերակրատաշտից: Հենց այս տրամաբանության շրջանակներում էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշել է առավելագույնը օգտվել ներկա հնարավորությունից, որը երբևէ չի կրկնվելու: Այսինքն, Բաղդասարյանը որոշել է նախարար նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով կապահովեն իր ապահով և երջանիկ ծերությունը:

            ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը գրեթե երկու տարի զբաղեցրեց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: Բայց բոլորին հայտնի է, որ այդ նախարարությունը ղեկավարում էր ոչ թե Մհեր Շահգելդյանը, այլ նրա առաջին տեղակալ,Հայաստանի փրկարար ծառայության ղեկավար գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, ով մինչև նախարարության ստեղծումը և Շահգելդյանի նշանակումը Արտակարգ իրավիճակների վարչության պետն էր:

Պարզ է, որ Շահգելդյանը ոչ մի հնարավորություն չի ունեցել վերահսկելու նախարարության ստվերային ֆինասական հոսքերը, էլ ուր մնաց` թե դրանից բաժին հաներ կուսակցական գանձանակին: Իսկ ու±մ է պետք մի նախարար, որը ոչ մի օգուտ չի տալիս կուսակցությանը և նրա բարձր ղեկավարությանը: Դրա համար Շահգելդյանին պետք էր անպայման փոխարինել: Անկեղծ ասած, իմաստ չուներ նրան ընդհանրապես նշանակել նախարար, սակայն այդ պահին ավելի հարմար թեկնածու թերևս չի գտնվել:

            ԱԻՆ-ում, որպես նախարարի տեղակալ, աշխատում են չորս գեներալ. Արթուր Բաղդասարյանը հասկացել է, որ այդտեղ իրեն օգտակար կարող է լինել մի մարդ, ով կարող է ղեկավարել այդ գեներալներին և, այդ իմաստով, բոլորովին էլ պատահական չէ գեներալ Արմեն Երիցյանի ընտրությունը:

            Նույն տրամաբանությամբ կարելի է բացատրել նաև վարչական աշխատանքի մեծ փորձ ունեցող Մանուկ Վարդանյանի ընտրությունը: Կապի և տրասպորտի նախարարությունում որոշ փոխնախարարներ ավելի մեծ ազդեցություն ունեին, քան նախարար Գուրգեն Սարգսյանը: Մինչդեռ կարելի է հույս ունենալ, որ Մանուկ Վարդանյանին կհաջողվի ինչ որ կերպ զսպել փոխնախարարների ախորժակը և Արթուր Բաղդասարյանին ապահովել անհրաժեշտ բոլոր միջոցներով` կատարյալ երջանիկ լինելու համար: Ինչ վերաբերվում է Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին, ապա նա իր պաշտոնավարման շատ կարճ ժամանակահատվածում ցույց տվեց, որ կարող է բավական արդյունավետ նախարար լինել: Նրա շնորհիվ Հայաստանը հակադաբաղային պատվաստանյութերը գնել էր երկու անգամ թանկ: Ճիշտ է, նախարարը դրա համար խիստ նկատողություն ստացավ, սակայն կարևորը` նրանից գոհ է Արթուր Բաղդասարյանը: Հենց այդ պատճառով նա կշարունակի նախարար աշխատել, իսկ Շահգելդյանն ու Սարգսյանը` ոչ:

 

 


 

Վերադարձ դեպի ցուցակ

Համարների արխիվ:

NI
հուն
NI
փետ
NI
մար
NI
ապր
NI
մայ
NI
հուն
NI
հուլ
NI
օգո
NI
սեպ
NI
հոկ
NI
նոյ
NI
դեկ




Քվեարկություն

Ինչպե՞ս եք իմացել մեր մասին.




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է


Video

Video




Copyright 2008 Ազգային Գաղափար
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: office@nationalidea.am, www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics