Հայաստանի հասարակական մտքի ամբիոն
Գլխավոր էջ

Հայերեն | Русский
Գլխավոր էջ
  Գլխավոր   |   Մեր մասին   |   Հոդվածներ   |   Արխիվ   |   Փնտրել   |   Կայքի քարտեզը
Փնտրել : 

 

 Մեկնաբանություններ


30.07.2010

Ստրիպտիզ ակումբի բեմից նախարարի պաշտոնի

Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆ

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան (լուսանկարում առաջինը աջից)հերքել է Կանադայում իր անցյալի մասին տեղեկությունները, որտեղ նա, ըստ ԶԼՄ-ների, պարել է ստրիպտիզ ակումբում: «Դա պարզապես ուսանողական երեկույթի լուսանկար է, սակայն այն որոշել եմ օգտագործել իմ դեմ: Ինչ-որ մեկը փորձում է նման ապատեղեկատվության միջոցով խոչընդոտել աշխատանքս, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվի», - հայտարարել է նա: Կոբալիան նույնպես ապատեղեկատվություն է հայտարարել համաշխարհային մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե նա իրականում չի աշխատել կանադական «Գլոբալ ԹիՎի» ընկերությունում և կեղծել է իր կենսագրությունը: «Այդ տեղեկությունները տարածվում են Ռուսաստանի պատվերով: Ես լավ հասկանում եմ, որ այսօր Ռուսաստանը չի ցանկանում Վրաստանի ամրապնդումը, որպեսզի այն ուժեղ երկիր լինի, զարգանա նրա տնտեսությունը, դրա համար էլ դիմում են նման կեղտոտ մեթոդների», - նշել է նախարարը:

Նշենք, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ընդամենը 28 տարեկան է: Նախագահ Սաակաշվիլիի կողմից նման պատասխանատու պաշտոնին նրա նշանակելու փաստը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել վրացական հասարակությունում: Օրինակ`Վրաստանի Լոյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Իոսիֆ Շատբերաշվիլին պնդում է, որ Կանադայում Կոբալիան հաղթուխ է եղել և պարել է ստրիպտիզ ակումբում, այնպես որ էկոնոմիկայի հետ ոչ մի կապ չունի:

 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ

Համարների արխիվ:

NI
հուն
NI
փետ
NI
մար
NI
ապր
NI
մայ
NI
հուն
NI
հուլ
NI
օգո
NI
սեպ
NI
հոկ
NI
նոյ
NI
դեկ




Քվեարկություն

Ինչպե՞ս եք իմացել մեր մասին.




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է


Video

Video




Copyright 2008 Ազգային Գաղափար
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: office@nationalidea.am, www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics