Նորություններ
|
|
| հուն | փետ | մար | ապր | մայ | հուն | հուլ | օգո | սեպ | |||||||||
26.07.2010 / 14:00
ԿՐԿԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը համարում է, որ արտաքին վարկերի ներգրավումը ճգնաժամի շրջանում լիովին արդարացրել է իրեն: Նրա խոսքով, դեֆիցիտը և արտաքին պարտքի ցածր մակարդակը հանրապետությանը թույլ են տվել միջազգային փոխառություններ անել: Նախարարը հայտարարել է, որ այս տարի կառավարությունը որդեգրել է զարգացման ուղեգիծը, տնտեսությունն աստիճանաբար վերադառնում է նախաճգնաժամային դինամիկային: «Մենք պետք է լուրջ դասեր քաղենք ճգնաժամից, ապահովենք տնտեսության դիվերսիֆիկացումը և խթանենք արտահանումը», - նշել է նա:


















