Նորություններ
|
|
| հուն | փետ | մար | ապր | մայ | հուն | հուլ | օգո | սեպ | |||||||||
28.07.2010 / 19:00
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՆՈՐ ՄԱԿԱՆՈՒՆԻ`«ԲԱՆԴԻՏ»
Վրաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Նոդար Ջավախիշվիլին բացահայտ սուտ է անվանել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, որ երկիրը դարձել է էլեկտրաէներգիայի արտահանող: Ըստ նրա, իրականում խոսքը`բարտերի մասին է, ոչ թե արտահանման. Թուրքիայի հետ ստորագրված համաձայնագրով, ձմռանը նա էլեկտրաէներգիա է մատակարարում Վրաստան, իսկ ամռանը`հակառակը: «Սակայն բարտերն առիթ չէ ահյտարարել, թե Վրաստանը`հզոր արտահանող է», - հեգնանքով նշել է Ջավախիշվիլին: Նրա կարծիքով, այն, որ սեփական բնակչությանը էլեկտրաէներգիան վաճառվում է արտահանվող գնից ավելի թանկ, «հաստատում է այն, որ երկրում իշխանության ղեկին կանգնած է բանդիտ»:


















