Նորություններ
|
|
| հուն | փետ | մար | ապր | մայ | հուն | հուլ | օգո | սեպ | |||||||||
29.07.2010 / 10:32
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները սատարում են Իրանի մտադրությունը`անցկացնել բանակցություններ Թեհրանի գիտահետազոտական ռեակտորի համար մինչև 20% հարստացված ուրանի մատակարարումների շուրջ: Պետքարտուղարությունում նաև նշել են, որ պատրաստ են Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, որպեսզի հասկանան իրանական միջուկային ծրագրի իրական էությունը: «Հույս ունենք նման հանդիպում անցկացնել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում», - ասել է Քրոուլին:
Այս շաբաթ Իրանը նամակ էր ուղարկել ՄԱԳԱՏԷ-ին, որում առաջարկել էր վերսկսել միջուկային վառելիքի փոխանակման շուրջ բանակցությունները:


















