Նորություններ
|
|
| հուն | փետ | մար | ապր | մայ | հուն | հուլ | օգո | սեպ | |||||||||
88-Ի ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԲԱՑԱՌՎԱԾ Է
Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը երբեք չի կարելի բացառել, հատկապես Ադրբեջանի ռազմատենչ հռետորության և հակահայ չդադարող քարոզչության պայմաններում: Այդ մասին «Ինտերֆակս» գործակալության հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Սակայն լայնածավալ մարտական գործողությունների հավանականությունը փոքր է: Առաջինը`ինչպես արդեն նշվել է, հակամարտության կողմերի միջև կա բավականին արդյունավետ ուժերի հավասարակշռություն: Երկրորդը`պատերազմը հղի է անկանխատեսելի հետևանքներով և դժվար թե միջազգային ընկերակցությունը, մասնավորապես համանախագահ երկրները շահագրգիռ են անկանխատեսելիությամբ և անկայունությամբ ռազմավարապես կարևոև այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը», - ասել է հանրապետության ղեկավարը:
Ինչ վերաբերում է հակամարտության գոտւմ խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, ապա, ինչպես նշել է Բակո Սահակյանը, այդ հարցը կարելի է լուրջ ուսումնասիրել խնդրի կարգավորման վերջնական փուլում միայն, երբ կոնսենսուս լինի հիմնական բոլոր հարցերում և հասնի պայմանավորվածությունների կիրառման շրջանը:
Անդրադառնալով Ստեփանակերտի կողմից զիջումներին`հակամարտությունը կարգավորելիս, ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ 1988թ. իրավիճակին վերադառնալու (ինչպես կարգավիճակի, այնպես էլ տարածքների հարցում) մասին խոսք լինել չի կարող: «Կարգավիճակի և անվտանգության հարցերը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանգուցային քաղաքական ասպեկտներն են», - ընդգծել է նա:


















