Հայաստանի հասարակական մտքի ամբիոն
Գլխավոր էջ

Հայերեն | Русский
Գլխավոր էջ
  Գլխավոր   |   Մեր մասին   |   Հոդվածներ   |   Արխիվ   |   Փնտրել   |   Կայքի քարտեզը
Փնտրել : 

 

 Հրապարակումներ


16.07.2010

Ում շահերն են սպասարկում «քաղաքի տերերը»

Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի աճող ազդեցությունն իշխանական համակարգում հակազդեցության տարբեր ձևեր է ընդունում: Հակազդման այլ լծակներ չգտնելով՝ Կարապետյանի քաղաքական հակառակորդները փորձում են վարկաբեկել նրան, հասարակությանը ներկայացնելով որպես մի մարդու, որը հանուն անձնական շահի պատրաստ է ոչնչացնել Երևանի կանաչ տարածքները, ոտնահարել համաքաղաքացիների հասարակական շահերը:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին կոչ է անում հանուն երևանցիների վերանայել Մաշտոցի և Գլխավոր պողոտաների այգում ստորգետնյա և վերգետնյա շինարարություն սկսելու մասին որոշումը:

Հայտարարության հեղինակները նշում են, որ այդ շինարարությունը վտանգ է ներկայացնում ներկա և գալիք սերունդների առողջության համար և սպառնում են, որ հասարակական կարծիքի անտեսման դեպքում կմոբիլիզացնեն Երևանի բնակիչներին և կօգտագործեն հասարակական բողոքի բոլոր ձևերը` հանրային զբոսայգու անձեռնմխելիությունն ապահովելու համար:

            Ճիշտ է, հայտարարության մեջ նշված է Կարեն Կարապետյանի եղբոր`Սամվել Կարապետյանի անունը, սակայն բոլորի համար հասկանալի է, որ հասարակական բողոքի դրսևորումներն ուղղված են լինելու հենց Կարեն Կարապետյանի դեմ: Հայ հասարակությանը Սամվել Կարապետյանի անուն-ազգանունը քիչ բան է ասում, իսկ ահա Կարեն Կարապետյանին ճանաչում են բոլորը: Այսինքն՝ Հայաստանում Սամվել Կարապետյան ասելով անմիջապես Կարեն Կարապետյան են հասկանում:

Կարեն  Կարապետյանը Հայաստանի այն եզակի բարձրաստիճան պաշտոնյաներից է, որը, երկար տարիներ լինելով իշխանական համակարգում, այդ իշխանությունը չի ծառայեցրել իր բիզնես շահերին: Ընդհակառակը, մշտապես ցույց է տվել, որ պատրաստ է անձնական միջոցները ծառայեցնել հասարակական շահերին՝ ֆինանսավորելով բազմաթիվ բարեգործական միջոցառումներ:  Չնայած ՀՀԿ-ում մեծահարուստները շատ են, սակայն Կ.Կարապետյանը եզակիներից է այս կուսակցությունում, որն իր անձնական միջոցներն է ներդնում կուսակցական ծրագրերի իրականացման մեջ:

            Խոսքն այն մասին չէ, որ Կարապետյանը չքավոր է կամ սեփականություն ու բիզնես  չունի: Նա բավական ընդարձակ բիզնես ունի, ուղղակի բոլորի համար էլ պարզ է, որ այդ բիզնեսները ոչ մոնոպոլիաներ են, ոչ էլ ձեռք են բերվել իշխանական լծակների գործադրման միջոցով:

            Հայտարարության հեղինակները փորձում են Կարեն Կարապետյանի համար ստեղծել մեկ այլ իմիջ` մարդ, որն իր իշխանությունն ու դիրքն օգտագործում է ի վնաս հասարակական շահերի: Կարապետյանը մեկն է, ով պատրաստ է անխնա կտրել Երևանի կենտրոնում մնացած մի քանի ծառը հանուն իր սեփականության ընդլայնման:

            Եթե Երևանի կենտրոնում ծառ է հատվում, դա, անշուշտ, դատապարտելի է, և պետք է պայքարել, որ դրանք չհատվեն, իսկ տարածքը չօգտագործվի ինչ-որ մարդկանց տնտեսական շահերի ընդլայնման նպատակով: Բայց պակաս դատապարտելի չէ, երբ էկոլոգիական խնդիրների շահարկումը ծառայեցվում է ոչ թե էկոլոգիական խնդիրների լուծմանը, այլ քաղաքական շահերի սպասարկմանը:

 

 

 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ

Համարների արխիվ:

NI
հուն
NI
փետ
NI
մար
NI
ապր
NI
մայ
NI
հուն
NI
հուլ
NI
օգո
NI
սեպ
NI
հոկ
NI
նոյ
NI
դեկ




Քվեարկություն

Ինչպե՞ս եք իմացել մեր մասին.




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է


Video

Video




Copyright 2008 Ազգային Գաղափար
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: office@nationalidea.am, www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics