Հայաստանի հասարակական մտքի ամբիոն
Գլխավոր էջ

Հայերեն | Русский
Գլխավոր էջ
  Գլխավոր   |   Մեր մասին   |   Հոդվածներ   |   Արխիվ   |   Փնտրել   |   Կայքի քարտեզը
Փնտրել : 

 

 Հրապարակումներ


30.07.2010

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին

«Հարգելի պարոն Թաներ,

Դիմում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ, որը նախատեսվում է պատրաստել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Անկեղծ ասած զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության:

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ: Մեր համոզմամբ, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը, առանձնահատկությունները և զգայուն բնույթը, Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս կայացած նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցային գործընթացը վտանգելու և միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն: Հետևաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված որևիցե նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել Մինսկի խմբի համանախագահների հետ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ և Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են հանդիսանում:

ԼՂ հիմնախնդիրը տարբեր միջազգային ատյաններում բարձրացնելու Ադրբեջանի փորձերը նպատակաուղղված են հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի սեփական ընկալման տարածմանը` անտեսելով համանախագահների կողմից հռչակած` հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների ամբողջականությունը: Հատկանշական է, որ համանախագահ երկրները դեմ քվեարկեցին 2008 թ. մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի առաջարկած բանաձևին` պարզաբանելով, որ այն «ընտրողաբար քարոզում է (հակամարտության կարգավորման) միայն որոշակի սկզբունքներ` բացառելով մյուսները»:

Ընդամենը մի քանի օր առաջ, հուլիսի 17-ին, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը հանդես եկան հայտարարությամբ, որով վերահաստատեցին 2010թ. հունիսի 26-ին Մուսկոկայում կայացած Մեծ ութնյակի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարած հակամարտության կարգավորման սկզբունքներն ու տարրերը: Նրանք ընդգծեցին, որ նշված սկզբունքներն ու տարրերն ընկալվում են որպես մի ամբողջություն, և որևէ փորձ` ուղղված որոշ տարրերին նախընտրություն տալուն ի հաշիվ մյուսների, անհնար կդարձնի խնդրի հավասարակշռված լուծումը:

Պատշաճ հարգանք տածելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նման հարգարժան կառույցի հանդեպ, մենք, այնուամենայնիվ, մեր պարտքն ենք համարում  հիշեցնել, որ ոչ հեռավոր անցյալում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի զեկույցը պատճառ է հանդիսացել ընտրողական վկայակոչումների, ոչ հիմնավորված մեկնաբանությունների և անպատեհ շահարկումների` ինչը, կարծում եմ, որևէ կերպ չի նպաստել կարգավորման գործընթացին օժանդակող բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Ես որևէ հիմք չեմ տեսնում, թե ինչու նոր նախաձեռնությունը պետք է հանգեցնի այլ արդյունքի: Իմ կարծիքով, այս ըմբռնումով են առաջնորդվել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար  Ռասմուսենը և ՆԱՏՕ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր տարբեր առիթներով իրենց զորավոր աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող ջանքերին և նշել, որ ՆԱՏՕ-ն ուղղակի ներգրավվածություն չունի այդ խնդրում և չի կարող իր սեփական դերակատարումն ունենալ միջնորդական գործընթացում:

Հիմնվելով այս նկատառումների վրա, մեծարգո պարոն Նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին հորդորում և առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»:


 

Վերադարձ դեպի ցուցակ

Համարների արխիվ:

NI
հուն
NI
փետ
NI
մար
NI
ապր
NI
մայ
NI
հուն
NI
հուլ
NI
օգո
NI
սեպ
NI
հոկ
NI
նոյ
NI
դեկ




Քվեարկություն

Ինչպե՞ս եք իմացել մեր մասին.




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է


Video

Video




Copyright 2008 Ազգային Գաղափար
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: office@nationalidea.am, www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics